Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

․

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ևս մեկ թունելի, ինչպես նաև հրթիռների արձակման ստորգետնյա և ցամաքային  կայանների ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հրեական պետության  բանակի մամուլի ծառայությանը:

Հաղորդագրության տեքստում ասվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակում են գործել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ռազմական թունելի ևս մեկ գործող հանքի վրա, որը Գազայի հյուսիսում է, ինչպես նաև հարվածել են վեց ստորգետնյա և տասը ցամաքային հրթիռային կայանի:

--00--ԱՀ