Արցախում ռուս խաղաղապահների թիվը որոշվում է՝ ելնելով տեղում տիրող իրավիճակից. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Lavrov

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը որոշվում է՝ ելնելով տեղում տիրող իրավիճակից, նրանք նպաստում են Ղարաբաղի և Բաքվի միջև երկխոսության հաստատմանը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր խաղաղապահներն այժմ հեշտացնում են շփումները Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի պաշտոնյաների միջև: Մեր խաղաղապահները ներկա են այնտեղ՝ ելնելով այն փաստից, որ նրանց դերը կարևոր է վստահություն ձևավորելու համար, որպեսզի ղարաբաղցիները, հատկապես սկզբում, իրենց ապահով զգան»,-ասել է նա։

«Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որքա՞ն խաղաղապահ կպահանջվի, սա այն հարցն է, որը որոշվում է տեղում»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։

--00—ՅՄ