Քերոբյանը Ռայֆայզն բանկի Ֆրանկֆուրտի մասնաճյուղի ղեկավարին է ներկայացրել ՀՀ-ում տնտեսական ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

photo_2023-09-15_14-53-45

Ֆրանկֆուրտում անցկացվող Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Ռայֆայզն բանկի ֆրանկֆուրտի մասնաճյուղի ղեկավար Ստեֆան Բոլցի հետ։

Հանդիպմանը Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում տնտեսական աճի բարձր ցուցանիշները,  անդրադարձել ֆինանսական և բանկային համակարգին, պետական օժանդակության գործիքակազմին, մասնավորապես՝ լիզինգի ծրագրերին ու լիզինգային փաթեթներին և իրականացվող բարեփոխումներին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել՝ համագործակցության հնարավոր ուղղությունները նախանշելու նպատակով։

--00—ՅՄ