Կիևը և Օդեսան գիշերը հարձակման են ենթարկվել․ կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

հրդ

Ուկրաինայի Կիևի և Օդեսայի մարզերը գիշերը հարձակման են ենթարկվել հրթիռներով և կամիկաձե ԱԹՍ-ներով։ Գրոհի հետևանքով Օդեսայում կա 1 զոհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Ըստ Կիևի իշխանությունների՝ ռուսական կողմը մայրաքաղաքը գրոհել է Х-101, Х-555, Х-55 և այլ տեսակի հրթիռներով, որոնք արձակվել են ռազմավարական ավիացիայի ՏՈւ-95ՄՍ ինքնաթիռներից։

Ըստ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի՝ բոլոր օդային թիրախները ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի կողմից։

Հաղորդվում է, որ հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով Կիևի մարզի երկու շրջաններում հրդեհներ են բռնկվել։

Հարձակման է ենթարկվել նաև Օդեսայի մարզը։ Ըստ Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի՝ ռուսական կողմը երեք ժամ շարունակ գրոհել է Իզմայիլի շրջանը։ Ստացած վնասվածքներից մահացել է գյուղատնտեսական ձեռնարկության աշխատակիցներից մեկը։ Մի քանի բնակավայրերում ավերածություններ և հրդեհներ են եղել։

--00—ԼՀ