Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարել է Օդեսայի մարզում ռուսական 4 հրթիռ խոցելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

զին

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ գիշերը Օդեսայի մարզում խոցվել է ռուսական 4 հրթիռ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«2023 թ․ օգոստոսի 25-ի գիշերը հակառակորդը Սև և Ազովի ծովերի ջրատարածքներից հարված է հասցրել օդային և ծովային տեղակայման հրթիռներով։ Հարավային շրջանների ուղղությամբ Սու-34 ինքնաթիռներից Սև ծովից արձակվել է երկու «X-59» կառավարվող ավիացիոն հրթիռ և երկու «Կալիբր» թևավոր հրթիռ՝ Ազովի ծովից, փոքր հրթիռային նավից», - նշված է հաղորդագրությունում:

Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ «արձանագրվել է «Շահիդ-131» տիպի մեկ հարվածային անօդաչու թռչող սարքի արձակում»։ Ուկրաինայի զինվորականների տվյալներով՝ բոլոր հինգ թիրախները ոչնչացվել են:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ