Օդեսայում գնդակոծվել է ադրբեջանական ավտոշարասյունը․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

հասարակական

Գնդակոծվել է Ադրբեջանի քաղաքացիների մեքենաների շարասյունը։ Նրանք փորձում էին հեռանալ Օդեսայից։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ադրբեջանցիների ռադայի (ՈւԱՌ) գլխավոր քարտուղար Ջեյհուն Մամեդովը։

«Սպանվել են 58-ամյա Ռահիմ Իսմայիլովը, նրա որդին՝ 28-ամյա Գալիբ Իսմայիլովը եւ 46-ամյա Նեմաթ Իսմայիլովը։ Վիրավորվել են 31-ամյա Թաջիր Թաղիեւը, 28-ամյա Նիյազի Թաղիեւը, 25-ամյա Ջամալ Սալմանովը եւ 21-ամյա Սուլեյման Իսմայիլովը»,- ավելացրել է նա։

--00--ԿԿ