Իտալիան կոչ է արել Օդեսան ներառել ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ю

Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին առաջարկել է ուկրաինական Օդեսա քաղաքը անհապաղ ներառել համաշխարհային մշակութային ժառանգության ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում, քանի որ այդ քաղաքին վտանգ է սպառնում:

«Օդեսան հիանալի քաղաք է, որի պատմությունը կապված է Իտալիայի հետ, և այժմ այդ քաղաքին ոչնչացում է սպառնում», -ասել է իտալացի նախարարը:

Ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ Իտալիան կօգնի Մարիուպոլի թատրոնի շենքի վերանորոգման հարցում:

--00--ԱՀ