Արցախի նախագահը հանդիպել է Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

արա

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Արցախյան 3-րդ պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների  միության մի խումբ անդամների հետ:

Նախագահը ներկայացրել է Արցախի ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող   քայլերը, խոսել հնարավոր զարգացումներից: Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների  հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին ու ներքին հարթակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և առաջիկա անելիքներին:

--00—ԼՀ