Գվարդիոլան կրկնել է Անչելոտիի ռեկորդը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

սպ

«Մանչեսթեր Սիթին» երեկ հաղթեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Սևիլիային» (1:1, 11-մետրանոցներով՝ 5:4):

Խոսեպ Գվարդիոլան իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ նվաճեց այս գավաթը որպես մարզիչ։Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Այսպիսով, իսպանացին կրկնել է իտալացի Կարլո Անչելոտիի ռեկորդը՝ մարզիչների շրջանում ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում տարած հաղթանակների քանակով։

Անչելոտին երկու անգամ նվաճել է գավաթը «Միլանի» հետ (2003, 2007) և երկու անգամ՝ «Ռեալի» հետ (2014, 2022)։

Գվարդիոլան նախկինում երկու անգամ հաղթել էր գավաթը «Բարսելոնայի» (2009, 2011) և մեկ անգամ «Բավարիայի» հետ (2013):

 --00--ԼՀ