Կոմպանիին գլխավոր մարզչի դերում տեսնելով՝ հասկանում եմ, որ ծերանում եմ․ Գվարդիոլա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

gvardiola-glyadya-na-kompani-kak-na-glavnogo-trenera-ponimayu-chto-stareyu_1679138366556609411-735x375.jpg

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր նախկին սան Վենսան Կոմպանիի մասին, որն այժմ «Բարնլիի» մարզիչն է։

Գվարդիոլան բելգիացուն անվանել է ամենամեծ լեգենդներից մեկը, որի հետ ինքն աշխատել է:

«Վենսան Կոմպանին ամենամեծ լեգենդներից մեկն է, որի հետ ես աշխատել եմ: Բայց ես մի փոքր անհանգստանում եմ, քանի որ երբ այն խաղացողը, որին մարզել ես, սկսում է խաղալ քո դեմ որպես գլխավոր մարզիչ, հասկանում ես, որ դու ծերանում ես»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Football Daily-ն։

--00—ԶՀ