Ռասիզմն ամենուր է․ Գվարդիոլա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

gvardiola

Պեպ Գվարդիոլան խոսել է ֆուտբոլում ռասիզմի մասին։ 

«Վալենսիա»-«Ռեալ» հանդիպման ժամանակ տանտերերի երկրպագուները վիրավորել են մադրիդցի վինգեր Վինիսիուսին՝ նրան անվանելով «կապիկ» և «հիմար»։ Սրա պատճառով խաղը դադարեցվել է ութ րոպեով, գրում է Armsport-ը։ 

«Լա Լիգան պետք է դասեր քաղի Պրեմիեր լիգայից։ Այստեղ ռասիզմի դեմ պայքարի առումով ամեն ինչ խիստ է։ Բոլորը գիտեն, թե ինչ է պետք անել։ Բայց ընդհանուր առմամբ սա ընդհանուր խնդիր է՝ մտածել, որ մենք մեր հարևաններից լավն ենք, ես ավելի լավն եմ, քան դիմացինը։ Դա բոլոր սերունդների համար է, ամենուր:

Մեր նախնիները սերել են գաղթականներից, պատերազմների և բռնապետերի պատճառով նրանք ստիպված են եղել լքել իրենց երկրները։ Ստեղծեք ընտանիքներ այնտեղ և վերադարձեք այնտեղ, որտեղ ծնվել եք:

Խնդիրն այն է, որ ռասիզմն ամենուր է: Ոչ միայն ըստ սեռի, այլև՝ մաշկի գույնի։ Մարդիկ կարծում են, որ մեր լեզուն ուրիշինից լավն է, մեր երկիրը մյուսից լավն է։

Մենք պետք է ընդունենք բազմազանությունը որպես ողջամիտ մարդիկ, բայց մենք հիմա հեռու ենք դրանից։
 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ