Թուրքիայի Հաքարի նահանգում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

հրդ

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Հաքարի նահանգի Քավաքլը գյուղի Քավալ ջրվեժի շրջակայքում բռնկված հրդեհը մի քանի օր է մարել չի հաջողվում: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Հրդեհը, որը հասել էր Քեհա և այլ գյուղերի բնակելի տարածքներ  մեկուսացվել է միայն մասամբ, իսկ լեռնային հատվածներում այն շարունակում է տարածվել:

Տեղեկությունների համաձայն՝ ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքները այս պահին ևս շարունակվում են:

--00—ԼՀ