Անձրևաջրերը ողողել են Թուրքիայի Փենդիքի շրջանում գտնվող մետրոյի կայարանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ան

Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Մի շարք շրջաններում փողոցներն ու պողոտաները վերածվել են «լճերի», ինչի հետևանքով էլ ջրերը հասել են քաղաքների և շրջանների մետրոներին: 

Ստամբուլի Փենդիքի շրջանում գտնվող Ֆևզի Չաքմաք-հիվանդանոց կայարանը ամբողջությամբ ողողված է անձրևաջրերով:

Կայարանը վերագործարկելու համար համապատասխան մարմինների կողմից աշխատանքներ են իրականացվում:

--00—ԼՀ