Բագրատունյաց պողոտայում 11 համարի ավտոբուսը բախվել է «Renault»-ին, վերջինս էլ՝ ծառին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

Screenshot_3

Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի թիվ 35 շենքի դիմաց բախվել են թիվ 11 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Renault մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվելու հետևանքով Renault-ը բախվել է ծառին։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Renault-ի գազաբալոնի փականը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ