Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի մոտակա ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News  

ԱԻՆ

Հունիսի 13-ին` ժամը 12:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողատայի թիվ 93 շենքի մոտակա պահեստում այրվում են պլաստմասսայե իրեր։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողատայի թիվ 93 շենքի մոտակա ավտոտեխսպասարկման կետում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։32-ին, մարվել՝ 12։49-ին։ Այրվել են խոտածածկ տարածք (մոտ 40 քմ), կուտակված աղբ (մոտ 6 խմ), քանդված ավտոթափք և կրպակ-տաղավար։    --0—ՄՀ