Բախվել «Renault» և «ЗИЛ-130» մակնիշերի ավտոմեքենաները, 2 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 19,  24News

․

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 42 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Renault» և «ЗИЛ-130» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, մեկը՝ քաղաքացիների, մյուսը՝ Աշտարակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են համապատասխանաբար «Աշտարակ» բժշկական կենտրոն և «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱՀ