Բագրատունյաց պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են կենցաղային իրեր, իզոգամ և շարժիչներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Հոկտեմբերի 8-ին, ժամը 17։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա 81 հասցեում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին, մարվել՝ 18:33-ին: Մոտ 550 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր, իզոգամ և շարժիչներ։

--00--ԱՀ