Գորիսում մոդուլային տնակ է կառուցվել Արցախից տեղահանված բնակիչների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

գորիս

Գորիսի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել․

«Բարձրավան բնակավայրում կառուցվել է մոդուլային տնակ, նաև ջերմոց, որը նախատեսված է Արցախից տեղահանված բնակիչների համար։

Եթե ցանկանում եք ապրել և արարել Բարձրավանում, ապա հունիսի 26֊ին կարող եք դիմել Գորիսի համայնքապետարան, ժամը 09։00֊ից 18։00֊ն։

Դիմորդների ընտանիքի կազմը պետք է բաղկացած լինի 3 և ավելի անձանցից»։ 

--00--ՍՊ