Բարեկամության նոր կամուրջ․ Գորիսի և ռուսական Սեստրորեցկի միջև համագործակցության համաձայնագիր կկնքվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ss

Գորիսի և Սանկտ Պետերբուրգի Կուրորտնի շրջանի Սեստրորեցկ քաղաքի միջև կկնքվի համագործակցության համաձայնագիր, տեղեկացնում են Գորիսի համայնքապետարանից։

Նշվում է, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այսօր ընդունել է Սեստրորեցկ քաղաքից պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեյ Իվանովի գլխավորությամբ: ՀՀ Սյունիքի մարզպետարանում կկնքվի համագործակցության համաձայնագիր. մինչ այդ երկու քաղաքների ղեկավարները հանդիպել են և քննարկել հնարավոր համագործակցության ոլորտները: Մասնավորապես ընդգծվել են զբոսաշրջության և մշակութային ոլորտները, որոնց շուրջ մտքեր են փոխանակվել հետագա համագործակցության նախանշման համար:

Գորիս համայնքի ղեկավարը կարևորել է դաշնակից երկրի հետ բարեկամության նոր կամուրջ ստեղծելու հանգամանքը՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում համատեղ նախաձեռնությունները նոր հնարավորություններ կստեղծեն:

առուշ

Հյուրերը կարճ շրջայց են իրականացրել Գորիսում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, կիսվել դրական տպավորություններով և հույս հայտնել, որ նոր բարեկամությունը 2 քաղաքների համար նոր նախաձեռնություններ ուրվագծելու համար կարևոր քայլ կլինի։

--00—ՍՊ