Անկախ եղանակային պայմաններից՝ Գորիսում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24news

dd

Գորիսի համայնքապետարանի ենթակայության հաստատությունների աշխատակիցներն ամեն օր կառուցում են, բարեկարգում են, մաքրում են, հաղորդում են համայնքապետարանից։

«Անկախ եղանակային պայմաններից նրանք բնակավայրերում են, տարբեր թաղամասերում։ Խնդիրները շատ են, բայց հետևողական աշխատանքով` հաղթահարելի, պարզապես պետք է պահպանել կատարվող աշխատանքը, մաքուր պահել համայնքը, աջակցել։

Մեր համայնքը յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի, այն բոլորիս տունն է և պետք է խնամքով հոգ տանենք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ