234 արցախցի ՀՀ ԲԿ-ներում է, 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 76-ինը՝ ծանր, 7 երեխայինը՝ միջին ծանրության

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Արցախից բռնի տեղահանված շուրջ 30 հազար անչափահաս երեխաներից 21 690-ի դիմումներն արդեն գրանցված են, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակման փուլում են և առաջիկա օրերին հետադարձ կապով հնարավորություն կլինի տեղեկանալ՝ դիմումներն ընդունվել են, թե՝ ոչ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նշեց, որ այսօրվա դրությամբ արդեն 12 167 երեխա ընդգրկված է ՀՀ կրթական հաստատություններում, ըստ այդմ՝ Սյունիքում 504, Վայոց Ձորում 243, Գեղարքունիքում 586, Արարատում 1710, Կոտայքում 2124, Արագածոտնում 564, Արմավիրում 1045, Շիրակում 486, Լոռիում 702, Տավուշում 364, Երևանում 3839։

Բաղդասարյանը հայտնեց, որ այս պահին հայաստանյան տարբեր բուժհաստատություններում շարունակում են բուժումը արցախցի 234 տուժած, որոնցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։

--00—ՅՄ