Ասկերանի Ստեփանյան փողոցի մոտակա անասնագոմում օձ է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

Screenshot_4

Հունիսի 12-ին ժամը 17:53-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գագարինի փողոցում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Սողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Նույն օրը ժամը 21:45-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի մոտակա անասնագոմում օձ է հայտնվել: Սողունին հայտնաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարները:

Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում սողուններին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:

--00—ՅՄ