Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում օձ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

օձ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ մայիսի 17-ին ՆԳ նախարարության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Արցախ թաղամասի բնակելի շենքում (Կամո 2-րդ նրբանցք) օձ է հայտնաբերել:

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը: Որոնումների արդյունքում օձը հայտնաբերվել է. փրկարարներն այն տեղափոխել են անվտանգ տարածք:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է զգոն լինել, քանի որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ նկատվում է սողունների ակտիվացում:

--00--ԱԹ