Կյանքը՝ գորտերի ու օձերի հարևանությամբ․ Պարույր Սևակի բնակիչները ճահճի «գերին» են դարձել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող Պարույր Սևակ թաղամասի բնակիչները տարիներ առաջ կանաչ տարածքում առանձնատուն ունենալու ակնկալիքով բնակարան էին գնել, սակայն հիմա կոյուղաջրերի պատճառով շուրջբոլորը ճահճի է վերածվել։

Ամբողջ թաղամասում գորտեր, մոծակներ ու օձեր են, տարածքում էլ գարշահոտ է։ Բնակիչները վրդովված ներկայացնում են իրավիճակը, հետո էլ կատակում, թե գազանանոցում են ապրում։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ