Փրկարարները բռնել են 1 գյուրզա, 4 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը  ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Արզնի, Զովունի և Պռոշյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 4 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

--00—ԼՄ