Փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 սահնօձ, 3 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1
Սեպտեմբերի 2-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում և Տավուշի մարզի Սևքար գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 սահնօձ, 3 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:

--00—ԼՄ