Փրկարարները բռնել են 1 իժ, 2 շահմար, 2 սահնօձ, 1 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար
Հոկտեմբերի 19-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 իժ, 2 շահմար, 2 սահնօձ, 1 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:

--00—ԼՄ