Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

umb

Հանրապետության տարածքում մայիսի 7-9-ը, 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 10-ին առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 7-9-ը՝ հատկապես ցերեկային ժամերին, կնվազի 5-8 աստիճանով։

Երևանում մայիսի 7-11-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

--00—ՅՄ