Օդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Screenshot 2023-05-03 151059

Մայիսի 3-ի ցերեկը, 7-8-ը շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը և 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում

Մայիսի 3-ի կեսօրից հետո, 6-ի երեկոյան ժամերին, 7-8-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մայիսի 4-5-ը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մայիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                  29.3°C (1961 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                       1.0°C (1965 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                14.0°C

--00—ՅՄ