Միայն բացառության կարգով թույլատրել ենք Ալեն Սիմոնյանի օդանավի թռիչքը. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Screenshot 2023-05-03 155813

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն պարզաբանել է հայկական օդանավերի համար Թուրքիայի օդային տարածքը փակելու պատճառը։ Այս մասին հայտնում է թուրքական Haberturk-ը։

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Թուրքիայի համար անընդունելի է, որ Հայաստանում մեծարում են 1920-ականներին թուրքերին և ադրբեջանցիներին սպանողներին ու հուշարձան տեղադրում։ Նա սպառնացել է՝ եթե նման բաները շարունակվեն, բացի օդային սահմանները փակելուց, այլ միջոցներ էլ կձեռնարկվեն Հայաստանի դեմ։

«Միայն բացառության կարգով թույլատրել ենք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի օդանավի թռիչքը, քանի որ նա պետք է մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության միջոցառմանը։ Եթե Հայաստանը նման կերպ շարունակի, հուշարձանը չհանի, ապա լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկելու»,-ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում բացվել է «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձան։

--00—ՅՄ