«Նեմեսիս» հուշարձանը չի ապամոնտաժվի, այդպես կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Screenshot 2023-05-11 151003

Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ։ Շատ քաղաքականացնել հարցը, ինչն անում է Թուրքիայի արտգործնախարարությունը, տեղին չէ, որովհետև եթե անընդհատ նույն թեմաները քննարկենք, կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյաների մոտ։ Սա մեր ներքին հարցն է, որևէ մեկը չի կարող սրա հետ կապ ունենալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է՝ արձանի տեղադրման որոշումն ընդունվել է Երևանի ավագանու կողմից՝ 2021 թվականին. կառավարությունը որևէ կապ չի ունեցել։

«Երևանի քաղաքապետարանն այդ որոշումը 2021 թվականին չի համաձայնեցրել։ Կարծում եմ, որ նմանատիպ որոշումները պետք է քննարկվեն կառավարության ու Արտաքին գործերի նախարարության հետ, վստահաբար, այդտեղ սխալ բան կա»,-ասել է Ավինյանը՝ հավելելով, որ թեմայի շուրջ Փաշինյանի հետ խոսակցություն չի ունեցել։

--00—ՅՄ