Նոր Նորքում դադարեցվել և ապամոնտաժվել է բենզալցակայանների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

n05812_v1.thumb_

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Երևանի Նոր նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոց 25/4, Վիլնյուսի 35/7 հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ 

Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։ 

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանների գործունեության կասեցման կարգադրագրեր է տվել։

Կարգադրագրերը ստանալուց և ՔՏՀԱ տեսչական մարմնի հետ քննարկումից հետո բենզալցակայանները շահագործող տնտեսավարողը հոկտեմբերի 31-ին 2 բենզալցակայաններն էլ սեփական ուժերով ապամոնտաժել է:

--00—ՅՄ