Նեմեսիսի հուշարձանի ապամոնտաժման պահանջը պետք է դիտարկել Թուրքիայի ներքաղաքական հարցերի տեսանկյունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Screenshot 2023-05-09 120042

Չմոռանանք, որ ընտրական գործընթացներ են Թուրքիայում և շատ հայտարարություններ պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, խոսելով «Նեմեսիս» հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ Թուրքիայի ներկայացրած պահանջի մասին։

«Ներքաղաքական առումով առավել բարդ շրջան է այդ երկրում։ Պետք է նաև մասամբ այդ տեսանկյունից նայենք»,-ասաց փոխնախարարը։

--00—ՅՄ