Արցախում խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ռդ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ 

«Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Միջադեպի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ավտոշարասյունը մարդասիրական բեռ է հասցրել Ստեփանակերտ»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

--00—ՍՊ