ՀՀ-ում և Սփյուռքում մարդկանց արձագանքը զսպել է Փաշինյանին իրականացնել Ալիևի հետ պայմանավորվածը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

timthumb.jpg

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզն հարցազրույցում ասել է․

«‎Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խնդիրը հայկական ընդդիմության և սփյուռքի հակազդեցությունն է»։
 

Չնայած բոլոր քննադատություներին, որերորդ անգամ այսպիսի արձագանքները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանում և Սփյուռքում մարդկանց արձագանքը զսպել է Նիկոլ Փաշինյանին իրականացնել Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
 

Ի՞նչու են արվում այսպիսի հայտարարությունները։

Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, հիմա էլ Բրայզայի այս հայտարարույթյունները նպատակ ունեն միջազգային հանրության, ՀՀ գործընկերների աչքին հայկական ընդդիմությանը և Սփյուռքին ապակառուցողական տարրեր ներկայացնելուն և նրանց դերակատարության աճը կանխելուն։
 

Մինչդեռ իրականում այս հայտարարությունները պետք է ուղենիշ դառնան բոլորիս համար, որովհետև որերորդ անգամ մատնանշվում է Թուրքիայի և Ադրբեջանի համար ամենաշատ խնդիրներ ստեղծող գործոնները, հետո արդեն սովորույթի և զարմանալի պատահականության հետևանքով Հայաստանում իշխող ուժի կողմից սկսում է սաստկանալ նույն այդ ուժերի դեմ պայքարը»։

--00—ԶՀ