Կեղծ օրակարգ է, թե լիդերի անուն լինի, կհաջողենք․ 1 օրում Վազգեն Մանուկյանին դարձրին Գետաշեն հանձնող

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Փողոցային պայքարը ժամանակավոր դադար է վերցրել, հասել ենք մի կետի, որ առաջ գնալու համար պետք է ուժերը հավաքել: Գլխավոր նպատակին հասնել չի հաջողվել, մենք հիմա շռայլություն չունենք ԱԺ գործիքակազմը չօգտագործել, սա է գլխավոր պատճառը խորհրդարան վերադառնալու: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով, ընդդիմության վերադարձը խորհրդարան պայքարի ավարտ չի նշանակում, պայքարի պատրաստի լուծումներ չկան, դրանք պետք է գտնվեն պայքարի ընթացքում:

Հարցին, թե կարծիքներ կան, որ ընդդիմությունը չհաջողեց, քանի որ այդպես էլ վարչապետի թեկնածու չներկայացրեցին, Վարդանյանը նշեց, որ առաջնային է, ոչ թե լիդերը, այլ իրավիճակից դուրս գալու ելքերը:

««Հայրենիքի փրկության» շարժման ժամանակ կար վարչապետի լավագույն տարբերակը՝ Վազգեն Մանուկյանը, մարդ, ով տարիներ առաջ, երբ ամեն ինչ գնում էր պարտության, փոխեց իրավիճակը, բայց նրան մեկ օրում դարձրեցին Գետաշեն հանձնող, չնայած՝ նա այդ ամենի հետ կապ չուներ: Այնպես որ, կեղծ օրակարգ է, թե ընդդիմությունը, որ լիդերի անուն տար, կհաջողեր»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ