Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը երեք ամսում աճել է 12.2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

278b3572-d409-431b-8419-5fc76611e22f.jpg

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին 12.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.6 տոկոսով: Իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը տարվա առաջին 3 ամսում ավելացել է 1.4 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 3 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 15.6 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-մարտին 2022-ի հունվար-մարտի նկատմամբ  ավելացումը կազմել է 21 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 22.9 տոկոսով:

2023 թվականի առաջին 3 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.2 տոկոսով: Իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-մարտին 2022-ի հունվար-մարտի համեմատ նվազել է 0.4 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ևս արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 2 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 2 անգամ:  Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 3 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 2.3 անգամ, իսկ ներմուծումը՝ 89.1 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մարտ ամիսներին կազմել է 392.59 դրամ:

--00—ԶՀ