Սուդանում զարգացումների հետևանքով հայեր չեն տուժել, հայկական եկեղեցին նույնպես չի վնասվել. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

նկար

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը մշտապես կապի մեջ է Սուդանում բնակվող փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Անի Բադալյանը։

Ըստ նրա՝ Սուդանում աշխատող մի քանի ՀՀ քաղաքացիների կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ Սուդանում ապրիլի 15-ին մարտեր են սկսվել արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։ Արագ արձագանքման ուժերը հայտարարել են, որ վերահսկողություն են սահմանել Հարթումում Հանրապետության պալատի (նախագահական պալատ), մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի, ինչպես նաև Մերոեի օդային բազայի նկատմամբ։ Արագ արձագանքման ուժերը կանոնավոր բանակին մեղադրել են մայրաքաղաքում իրենց բազայի վրա հարձակվելու մեջ։ Կա 270-ից ավելի զոհ և ավելի քան 2600 վիրավոր։

--00—ԼՄ