Սուդանում ոսկու հանքարանի փլուզման հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 40-ը

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

սուդան

 

Սուդանում 40-ից ավելի մարդ Է զոհվել ոսկու հանքարանի փլուզման հետեւանքով: Դեկտեմբերի 29-ին այս տվյալները հայտնում Է Al Arabiya հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ներկայումս փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ հուսալով գտնելու ողջ մնացածների:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հանքում զբաղված Է շուրջ 46 մարդ: Ում Դարսայա ոսկու արդյունահանման մասնավոր հանքահորում, որտեղ ոսկեբեր հանքանյութի մշակումն իրականացվում Է տնայնագործական մեթոդներով, վթարը տեղի Է ունեցել անցած կիրակի օրն Արեւմտյան Կարդոֆանի նահանգի Էն Նուհուդի շրջանում:

Փլվել են միանգամից մի քանի հանքուղիներ, ինչը գետնի տակ գտնվող հանքագործների մեծ մասի համար դուրս գալու շանսեր չի թողել: Այդ հանքն արդեն վաղուց Էր վթարային դարձել:

Այսպես, հունվարին ապարի փլուզման պատճառով այնտեղ չորս հանքագործ Է զոհվել: Ավելի վաղ իշխանությունները հանքարանում արգելել են բոլոր աշխատանքներն՝ օբյեկտում կարգելով պահակախումբ տեղացի ուժայիններից: Սակայն երկու ամիս առաջ, երբ պահակները հեռացել են հանքահորից, բանվորները կրկն ներթափանցել են այնտեղ եւ շարունակել անօրինական արդյունահանումը:

Սուդանի ոսկու տնայնագործական հանքերում զբաղված Է շուրջ երկու միլիոն մարդ, որոնք արտադրում են երկրում արդյունահանվող թանկարժեք մետաղի մոտավորապես 80 տոկոսը։ 

  --00—ՄՀ