Սուդանում անհայտ անձինք տնային կալանքի տակ են առել երկրի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

սուդան

Սուդանում վարչապետ Աբդուլահ Համդոքը տնային կալանքի տակ է։

Ըստ Al-Jazeera-ի՝ կալանավորվել են նաև արդյունաբերության, տեղեկատվության, կապի նախարարները, վարչապետի խորհրդականը, Խարթումի նահանգապետը և երկրի անցումային ինքնիշխան խորհրդի անդամը։ Աղբյուրը նաև հայտնում է, որ այս ընթացակարգերն իրականացրել են զինվորական համազգեստով անձինք՝ առանց նույնականացման նշանների։

Արդյունաբերության նախարար Իբրահիմ Շեյքի դուստրը հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ պարզաբանել է, որ իրեն ձերբակալել են հունիսին ինքնիշխան խորհրդի ղեկավարի տեղակալի հրամանով ձևավորված Միացյալ ջոկատների անդամների կողմից:

--00—ԼՄ