Սուդանում գնդակոծվել է Թուրքիայի դեսպանի մեքենան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News   

8c1eeb45-67b8-4417-b11d-952e74503718.jpg

Սուդանում Թուրքիայի դեսպանի մեքենան գնդակոծվել է, նախնական տվյալներով զոհվածներ չկան, հաղորդում է Trt Haber պետական ​​հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներ, գրում է  ria.ru-ն։

«Գնդակոծվել է Սուդանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Չոբանօղլուի ավտոմեքենան։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան», -հաղորդում է հեռուստաալիքը։

--00—ԶՀ