Սուդանում վերջին 5 օրերի բախումների զոհերի թիվը հասել է 300-ի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

1109095

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Սուդանի բանակի և «Արագ աջակցության ուժերի» (հատուկ նշանակության ջոկատների) միջև բախումների սկզբից ի վեր՝ վերջին 5 օրերի ընթացքում, երկրում զոհվել է 300 մարդ, ավելի քան 2600-ը վիրավորվել է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է NBC News պարբերականից:

Ըստ ԱՀԿ-ի՝ զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ շարունակվող բախումների պատճառով շատերի մարմինները մնացել են փողոցում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ