Թագուհի Թովմասյանի դեմ խումբ է գործում՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

2021-08-12-6340f3a3-bd31-4c58-bcac-01a1c218fff5.jpg

«Իրավունքը» գրում է․ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի դեմ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները արշավ են սկսել: Այն գլխավորում է ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Խմբի անդամներն են ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Արփի Դավոյանը, Հովիկ Աղազարյանը, Վիգեն Խաչատրյանը, Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև հանրային խորհրդից հեռացված նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Նրանք իրենց կապերով հարցուփորձ են անում Թագուհի Թովմասյանի մասին անձնական տվյալներ հավաքելու: Պետական կառույցներից հարցումներ են անում:

Կադաստրի կոմիտեից վերցրել են նրա անունով գրանցված անշարժ գույքերը, ուսումնասիրել դրանց ծագումնաբանությունը: Տեսնելով, որ վարկերով, երկար տարիների ընթացքում գնված 2 բնակարան ունի Թովմասյանը, ընդ որում, մեկի վարկը դեռ մարված չի, հիմա էլ փորձում են պարզել, թե ինչ է հնարավոր անել, որ ապօրինություն գտնեն դրանց վաճառքի գործընթացում: Քննարկել են անգամ վարկած և մտածել տարածել ֆեյքերի միջոցով, որ գուցե Թագուհի Թովմասյանը խլել է բնակարաններից մեկը: Բացի այդ, նրա գործունեության մեջ են թերություններ ու բացթողումներ փնտրում:

Անգամ հեռու, մոտիկ բարեկամներին են ուսումնասիրում, որ տեսնեն՝ ինչ է հնարավոր անել, որպեսզի ճնշումներ գործադրվեն Թագուհի Թովմասյանի նկատմամբ և նա ստիպված լինի հրաժարվել խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, նաև պատգամավորի մանդատից: Հավելենք, որ խմբի անդամերի կողմից ստացված ինֆորմացիաները վերլուծվում են Ազգային ժողովում. կամ Անդրանիկ Քոչրարյանի, կամ էլ՝ Արփի Դավոյանի սենյակներում: Այնուհետև գծագրվում են սցենարներ, թե ինչպես թիրախավորել Թագուհի Թովմասյանին: ֆեյքերի մի մասին՝ վիրավորական բառապաշարով, կառավարում է Ստյոպա Սաֆարյանը, մյուս մասին՝ Արթուր Հովհաննիսյանը, որը ֆեյքերի հայտնի ՊՈԱԿ-ի փոխտնօրենն է եղել, Հանրային հեռուստաընկերության թևը ապահովում է Հայկ Կոնջորյանը, որտեղ համակարգումը Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն է իրկանցնում: Հասմիկ Հակոբյանն էլ ֆեյքերի դաշտում ակտիվ է:

Անդրանիկ Քոչարյանն ուժային կառույցներում իր ունեցած կապերով է ինֆորմացիա հավաքում Թովմասյանի մասին՝ սկսած ուսանողական տարիներից, իսկ Ստյոպա Սաֆարյանն էլ համակարգում է, որ տարբեր փակ համարներից զանգահարեն Թովմասյանին, ահաբեկեն, վիրավորեն...

Ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանին և Վիգեն Խաչատրյանին, ապա նրանք նայում են, թե ինչ հրահանգ կստանան, որպեսզի հրապարակային դաշտում խոսեն, վատաբանեն Թագուհի Թովմասյանին: Այս հանցախմբի գործունեության տարբեր դրվագներին դեռ կանդրադառնանք»:

--00—ԶՀ