Ահաբեկչություն՝ Թել Ավիվում. կրակել են անցորդների վրա և մեքենայով մխրճվել ամբոխի մեջ. կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

12

Իսրայելում՝ Թել Ավիվում, տղամարդը կրակել է անցորդների վրա և մեքենայով մխրճվել Չարլզ Քլոր զբոսայգու ամբոխի մեջ։ Գրանցվել է 1 մահ, գրում է Deutsche Welle-ն:

Երկրի արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։

Մեքենան շրջվել է, սակայն, ըստ ականատեսների, վարորդը շարունակել է կրակել այն մարդկանց վրա, որոնք փորձել են օգնել տուժածներին։

Միջադեպը տեղի է ունեցել Պասեքի տոնակատարության ժամանակ։ Պեսախը կամ Պասեքը հրեական գլխավոր տոներից մեկն է, և նշվում է՝ ի հիշատակ Հին Եգիպտոսում հրեաների ստրկությունից ազատագրման։ Այս տարի Պեսախը նշվում է ապրիլի 5-ից ապրիլի 13-ը։

--00—ԼՄ