Թուրքիայում ահաբեկչության հետ կապի մեղադրանքով ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  29, 24 News  

Թուրքիա

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի գլխավոր հանրապետական դատախազությունը 63 անձի ձերբակալման որոշում է կայացրել։ Վերջիններս մեղադրվում են երկրում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։ Այս մասին  հայտնում է Ermenihaber-ը:

Դատախազության որոշման հիման վրա հունիսի 26-ին Դիարբեքիրում և 6 այլ նահանգներում իրականացվել են ոստիկանական գործողություններ, որոնց շրջանակներում կասկածյալներից 42-ը հայտնաբերվել ու ձերբակալվել են։ Մյուս 21-ի հայտնաբերման ուղղությամբ որոնումները շարունակվում են։

Նշենք, որ ձերբակալվածների թվում են նաև ընդդիմադիր քիրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ հանդիսացող ՏԻՄ խորհրդի անդամներ, նախկին ՏԻՄ ղեկավարներ, փաստաբաններ։

Հավելենք, որ ձերբակալված կասկածյալներից 8-ը ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանքով կալանավորվել է։ 
   --0—ՄՀ