Հայաստանի դեսպանությունը դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 8, 24News

1

Իսրայելում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրառում է արել Հայաստանի դեսպանությունը: 

«Իսրայելում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը և իր խորին ցավակցությունն է հայտնում այս բարբարոսական արարքի զոհերի ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասված է գրառման մեջ:

Թել Ավիվի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունցել: Երկու մարդ զոհվել է, 12-ը՝ վնասվածքներ է ստացել, 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Ահաբեկչին հետապնդել են Թել Ավիվի արվարձանում, փոխհրաձգության ժամանակ նրան ոչնչացրել են:

--00—ԼՄ