Zara-ի սեփականատերը կփակի Ռուսաստանում մնացած 269 խանութները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

1106583.jpg

Իսպանական Inditex ցանցը՝ հագուստի և կոշիկի`աշխարհում խոշորագույն մանրածախ վաճառողը (ապրանքանիշերը՝ Zara, Pull & Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho), հայտարարել է, որ վերջնականապես փակելու Է Ռուսաստանում մնացած 269 խանութները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է El Pais պարբերականը:

Inditex-ը մոտավորապես 500 խանութ ուներ Ռուսաստանի տարածքում, որտեղ աշխատում էր ավելի քան 9 հազար մարդ, 2022 թ. մարտին ընկերության ղեկավարությունը որոշում Է ընդունել ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում՝ անհնարին համարելով «գործառնությունների շարունակականության ապահովումը»:

Իսկ 2022 թ. հոկտեմբերին Inditex-ը համաձայնել է իր ռուսական ստորաբաժանումը վաճառել Լիբանանում գտնվող իր Daher group ֆրենչայզին։ Խումբը նաև պարզաբանել է, որ գործարքը նշանակում է երկրում ընկերության գործունեության դադարեցում։

«Inditex»-ը հաստատում է մնացած 269 խանութների փակումը մարտի 5-ին (ՌԴ-ում) գործունեությունը դադարեցնելուց հետո»,- գրում է հրատարակությունը։

Ինչպես նշվում է հոդվածում, ֆինանսական հաշվետվությունում ընկերությունը մանրամասնորեն ներկայացնում է «ակտիվների ու իրավունքների փոխանցումը՝ կապված 514 խանութներից 245-ի հետ, որոնք ընկերությունն ուներ Ռուսաստանում»:

Դրանք կազմում են ընդհանուր թվի 47,6%-ը:

«Առքուվաճառքի պայմանագրի կնքումից հետո փոխանցված տարածքներում կտեղակայվեն Daher խմբին պատկանող ապրանքանիշերի վաճառքի կետերը, որոնք ամենևին կապ չունեն Inditex խմբի հետ», - հայտնել են իսպանական ընկերությունում։ Inditex կորպորացիան հիմնադրվել է 1985թ.-ին:

Բաժնետոմսերի հսկիչ փաթեթի պահառուն մնում է ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան:

--00—ԶՀ