Ստեփանակերտում սննդամթերքի մատակարարման խափանումներ չկան, խանութները բացվել են. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

1

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը: Քաղաքում սննդի մատակարարման խափանումներ չկան:

«Քաղաքային հացաբուլկեղենի արտադրամասը վերսկսել է հացաբուլկեղենի արտադրությունն ամբողջ հզորությամբ: Այսօր Ստեփանակերտում ալյուրի և պարենային այլ ապրանքների մատակարարման ընդհատումներ չեն նկատվում», - նշվում է ՌԴ ՊՆ-ի հայտարարությումում:

Ըստ աղբյուրի՝ կազմակերպվում է նաև հացի առաքում մոտակա բնակավայրեր: Քաղաքում վերականգնվում են նաև բնակելի շենքերի և սոցիալական օբյեկտների էլեկտրաէներգիան և ջրամատակարարումը, աշխատում է հասարակական տրանսպորտը և կապը հեռավոր բնակավայրերի հետ, բացվել են նաև խանութները:

--00—ԼՄ