Էրեբունի վարչական շրջանի խանութներից մեկում սանիտարական պահանջները խախտվել են. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված պահանջները խախտվել են Էրեբունի վարչական շրջանի խանութներից մեկում: Այս մասին տեղեկանում ենք Սննդի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:

«Բացակայել է ախտաբանության մատյանը, խախտվել է աշխատակիցների ջերմաչափման պարբերականությունը (1 անգամ է եղել, նախատեսված է նվազագույնը երկու անգամ), թե՛ աշխատակիցները, թե՛ հաճախորդները չեն կրել դիմակներ:

Կազմվել է արձանագրություն»,- նշված է հաղորդագրությունում:

--00--ԱՀ