Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա հայտարարեց այսօր ավագանու անդամների, քաղաքապետարանի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող գործակարգավարական նիստի ընթացքում։

Քաղաքապետի լիազորությունները մինչև առաջիկա ընտրությունները կկատարի դեռևս գործող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

Նշենք, որ սույն թվականի սեպտեմբերին նախատեսված Երևան քաղաքի ավագանու ընտրություններին քաղաապետի իշխանության թեկնածուն ներկայիս մյուս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է։

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ընտրվել էր Երևան քաղաքի ավագանու անդամ։ Նույն թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստին նշանակվել էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

44-օրյա պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցության կողմից քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանի և գործող իշխանությունների հարաբերությունները լարվել էին։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Մարությանը պաշտոնանկ էր արվել։

--00—ԱՊ